• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հայկական գինու շնորհանդես

11 մայիսի, 2022

2022թ. մայիսի 11-ին դեսպան Բաբախանյանը մասնակցեց Նյու Դելիի Լիլա հյուրանոցում կազմակերպված գինի արտադրող երկրների շնորհանդեսին, որի ընթացքում ներկայացվեց հայկական «Վանարդի» գինին: Միջոցառմանը, որը կազմակերպված էր Հնդկաստանի հեղինակավոր «Ռիտու գրուպ» ընկերության կողմից /զբաղվում է գինու և շամպայնի ներմուծմամբ, ինչպես նաև հրատարակում է «Fine wine and champagne India» ամսագիրը/ մասնակցում էին Ֆրանսիայի, Բրիտանիայի, Պորտուգալիայի, Ավստրիայի, Արգենտինայի, Վրաստանի և մեկ տասնյակ այլ երկրների դեսպաններ, գինու արտադրողներ և փորձագետներ: Միջոցառումն անցկացվեց ճաշի ձևաչափով, որի ընթացքում տարբեր երկրների դեսպանները ներկայացրեցին իրենց երկրներում արտադրված գինիները, դրանց ստեղծման պատմությունը և առանձնահատկությունները: Ներկայացմանը զուգահեռ ներկաներին մատուցվում էր համապատասխան երկրի գինին:


Իր ելույթում դեսպան Բաբախանյանը խոսեց հայկական գինու հազարամյա պատմության, Վայքում պեղած 6100-ամյա պատմություն ունեցող գինեգործական համալիրի մասին, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանում վերջին տարիներին բուռն զարգացում ապրող գինեգործության բնագավառը և դրա նշանակությունը զբոսաշրջային ծրագրերի զարգացման առումով: Ապա ներկաներին մատուցվեց «Վանարդի» գինին, որն արժանացավ բարձր գնահատականների՝ թե´ դիվանագետների, և թե´ ներկա փորձագետների կողմից: Շեշտելով, որ այս գինին ներմուծվում է մի շարք երկրներ, դեսպանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում այն կհայտնվի նաև հսկայական հնդկական շուկայում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: